Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

IDBank-ն ու Idram-ն առաջարկում են հեղափոխական թվային գործիք՝ անհպում և առցանց գնումների ոլորտում

15:00, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
IDBank-ն ու Idram-ն առաջարկում են հեղափոխական թվային գործիք՝ անհպում և առցանց գնումների ոլորտում

Հաշվի առնելով IDBank-ի ու Idram-ի համագործակցության արդյունավետությունը՝ ընկերությունները հայտարարում են ռազմավարական համագործակցության ընդլայնման մասին և օգտատերերի լայն շրջանակի առաջարկում են համատեղ թվային նոր ծառայություններ։

Այսօր կայացած առցանց շնորհանդեսի ընթացքում ընկերությունները ներկայացրեցին «Rocket line» նորարար թվային պրոդուկտը։

«Այսօր մենք մեծ հաճույքով ներկայացնում ենք համագործակցության նոր պտուղը՝ Rocket line-ը։ Դա թվային գործիք է անհպում և առցանց գնումների ոլորտում, որը նորույթ է հայաստանյան շուկայում»,- ասաց IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։ Նրա խոսքով Rocket line-ը կարելի է անվանել նաև հեղափոխական թվային ապառիկ, բայց՝ ավելի հարմարավետ և ամբողջական, քան մինչ օրս հնարավոր էր պատկերացնել։

Idram-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ իր խոսքում նշեց, որ Rocket line-ը լիարժեք վճարման ազատություն է տալիս հաճախորդներին։ «Եթե մեզ բոլորիս ծանոթ ապառիկը սահմանափակում է այն խանութների ցանկը, որտեղից կարող ենք ապրանք ձեռք բերել ապառիկով, ապա Rocket line-ը լայն ընտրություն է տալիս․ այն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարումը Idram-ով՝ 300-ից ավելի ծառայություններից օգտվելիս, 3000-ից ավելի վաճառակետերում QR և NFC-ով վճարելիս և անգամ 300-ից ավել առցանց խանութներում, եթե այնտեղ ինտեգրված է Idram-ով վճարելու հնարավորություն։

Շնորհանդեսին ներկայացվեցին Rocket line-ի առավելությունները․

- Միաժամանակ Բանկի և Idram-ի հաճախորդ հանդիսացողների համար նախահաստատված սահմանաչափ․ առցանց ավելացման հնարավորությամբ,

- Չկա մարման պարտադիր գրաֆիկ. Հաճախորդը իր ֆինանսական միջոցների կառավարման ճկուն գործիք է ստանում․ ընտրած 3 կամ 6 ամսվա ընթացքում հնարավոր է մարել ըստ հարմարության,

- Rocket Line-ով կարող ենք վճարել նույնիսկ առօրյա գնումների համար, այնպիսի իրեր կամ ապրանքներ գնելիս, որոնց դեպքում երբեք ապառիկ չի կիրառվել նախկինում․ անգամ կոմունալները վճարելիս, սրճարանի հաշիվը փակելիս կամ սուպերմարկետում գնումները կատարելիս,

- Աշխատում է և՛ հավելվածով, և՛ վեբ տարբերակով,

- Գործընթացն արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է և արագ,

- Օգտվելը չափազանց հեշտ է․ հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես պետք է ընտրել «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»։

Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացնելով պրոդուկտի առանձնահատկությունները՝ նշեց, որ Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում և IDBanking.am առցանց հարթակում ունենալ անձնական սահմանաչափ (պահուստային գումար) IDBank-ի կողմից։ «Rocket line-ի նվազագույն նախահաստատված սահմանաչափը՝ 10․000 դրամ, Բանկում այն անվանում են welcome limit, և այն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ։ Անձնական սահմանաչափը կարելի է օգտագործել սկսած 3000 դրամ գնումների/վճարումների համար՝ ամբողջովին կամ մաս-մաս»։

Եթե IDBank-ի հաճախորդ չեք, սահմանաչափից օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում Idram բջջային հավելվածի միջոցով և դառնալ բանկի հաճախորդ։ Նաև կա հնարավորություն բարձրացնել Rocket line-ի սահմանաչափը․ դրա համար ընդամենը մի քանի քայլով հենց Idram հավելվածից կամ IDBanking.am հարթակից համապատասխան կոճակը սեղմելով՝ կարելի է դիմել Բանկ և հաշված վայրկյանների ընթացքում ստանալ Ձեր վարկային պատմությանն ու վարկարժանությանը համապատասխանող՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ անձնական սահմանաչափ։

Շնորհանդեսի մասնակիցները նշեցին, որ Rocket line-ի անձնական սահմանաչափը հնարավոր է ստանալ մի քանի պարզ քայլով, օգտատիրոջը տրամադրված, ինչպես նաև նրա կողմից օգտագործված գումարի չափը տեսանելի կլինեն Idram հավելվածում և IDBanking.am հարթակում, իսկ այն մարելը նույնքան հեշտ է, որքան ստանալը․ ամեն ինչ՝ առցանց, արագ և հարմարավետ։

Շնորհանդեսի ավարտին Բանկի և Idram-ի աշխատակիցները փորձարկեցին պրոդուկտը։

Rocket line-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

IDBank-ն ու Idram-ն առաջարկում են հեղափոխական թվային գործիք՝ անհպում և առցանց գնումների ոլորտում
10565 | 0
Facebook