Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եգիպտացի գիտնականները բացահայտել են «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը

00:05, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
Եգիպտացի գիտնականները բացահայտել են «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը

Եգիպտաբաններ Զահի Հավասին և Սահար Սալիմին հաջողվել է բացահայտել Դեյր Էլ-Բահրի գերեզմանատանը գտնված «ճչացող կնոջ» մումիայի առեղծվածը: Ինչպես հայտնել են գիտնականները Ahram Online-ին՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտությունը ցույց է տվել, որ արքայադուստրը մահացել է սրտի կաթվածից, ինչը կորոնար անոթների աթերոսկլերոզի հետևանք է: Զմռսման ժամանակ պահպանվել է մահվան պահին կնոջ դիրքը։

Այսպիսով, մահից առաջ զգացած ուժեղ ցավը դարձել է մումիայի լայն բացված բերանի և դեմքի արտահայտության պատճառը. կարծես՝ այն աղավաղվել է սարսափից: Նրա գլուխը շրջված է եղել դեպի աջ, իսկ ոտքերը խաչված են եղել։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թագավորական ընտանիքի անդամը մահվան ժամանակ եղել է ավելի քան 60 տարեկան: Նա ունեցել է մի քանի լուրջ հիվանդություններ։ Հավասի կարծիքով՝ «ճչացող կնոջը» հայտնաբերել են մահից մի քանի ժամ անց։ Այդ ժամանակ նրա մարմինը քարացած է եղել։

Արքայադստեր մումիան հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին՝ թագավորական դինաստիայի 40 մումիաների միջից։

13747 | 0
Facebook