Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը ՀՀ-ին

21:25, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը ՀՀ-ին

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ բուժաշխատողների համար:

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ:

6300 | 0
Facebook