Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախարարն ինձ առաջարկում է, որ երեխաս գնա, թուրքագիտություն սովորի, ասացի՝ դուք գնացեք, սովորեք»․ չընդունված դիմորդի ծնող

14:30, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
«Նախարարն ինձ առաջարկում է, որ երեխաս գնա, թուրքագիտություն սովորի, ասացի՝ դուք գնացեք, սովորեք»․ չընդունված դիմորդի ծնող

Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները այսօր՝ հուլիսի 22-ին, բողոքի ակցիան են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։ Մեծ թվով դիմորդներ նույնիսկ բարձր բալեր վաստակելու դեպքում չեն կարողացել ընդունվել որևէ բաժին։ Նրանք բողոքում են ընդունելության կարգից և պահանջում են հարցին լուծում տալ։

«Աղջիկս հավաքել ա 18,50 բալ ու ոչ մի տեղ չի ընդունվել։ Երկու բաժին ա նշել․ առաջին հայտով իրավագիտության ֆակուլտետից դուրս ա մնացել, միջազգային հարաբերություններ էլ իր բալերով չի անցել՝ այն դեպքում, երբ 11 բալով դիմորդն ընդունվել ա»,- ասաց ԱԺ շենքի դիմաց բողոքող ծնողներից մեկը։
     Ծնողի պնդմամբ իրենց ճիշտ չեն բացատրել ընդունելության կարգը։ «Երեխաների 80 տոկոսը չի պատկերացրել, որ մեկը 7,5 բալով պիտի ընդունվի, մյուսը 18,5-ով՝ ոչ․․․ Մենք էս հեղափոխությունը չենք արել նրա համար, որ մեր երեխեքը մնան դուրսը․․․ Ինձ նախարարն առաջարկում ա, որ երեխաս գնա թուրքագիտական սովորի, ասացի՝ դուք գնացեք սովորեք, իմ երեխան կոնկրետ երկու բաժին ա նշել, էդ ա ուզում սովորի։ Եթե ցածր ստանար՝ ես ոչ մի բան չէի ասի․․․»,- ասաց նա։
     Հիշեցնենք, որ նախորդ օրը ծնողներն ու չընդունված ուսանողները նույն պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել ԳԹԿ-ի դիմաց։

«Նախարարն ինձ առաջարկում է, որ երեխաս գնա, թուրքագիտություն սովորի, ասացի՝ դուք գնացեք, սովորեք»․ չընդունված դիմորդի ծնող
5678 | 1
Facebook