Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք, թե ով կհաղթի». Ալիև

11:05, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
«Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք, թե ով կհաղթի». Ալիև

«Ես կցանկանայի ձեր ուշադրությունն ու ադրբեջանական ժողովրդի ուշադրությունը հրավիրել ևս մեկ խնդրի վրա: Դուք հավանաբար լսել եք, որ երբ մենք ջախջախիչ հարված հասցրեցինք Հայաստանին, նրանք անմիջապես վազեցին պաշտպանություն խնդրելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Նրանք պահանջում էին, որ ՀԱՊԿ-ը հանդես գա հայտարարությամբ, որը կդատապարտի Ադրբեջանին»,- ասել է Ալիևը՝ ադրբեջանցի սպանված զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ, գրում է minval.az-ը: Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ադրբեջանին իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանն ու Ղրղզստանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»: Եզրափակելով իր ելույթը՝ Ալիևը դիմել է ՀՀ իշխանություններին․ «Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ և կտեսնենք, թե ով կհաղթի»։

23952 | 3
Facebook