Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը հետաձգում «հաճույք» ստանալու պահը․ «Հրապարակ»

09:10, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը հետաձգում «հաճույք» ստանալու պահը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը: Սարգսյանը, ինչպեսև ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։ Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից և առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երևում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ և հնարավորինս ձգել ինտրիգը։ Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։ Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

4834 | 2
Facebook