Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արգիշտի Քյարամյանն իրեն տեղակալ կբերի դատախազությունից. «Ժողովուրդ»

09:00, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
Արգիշտի Քյարամյանն իրեն տեղակալ կբերի դատախազությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որևէ մեկին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինի դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են:

Զրուցել էինք նաև Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատև ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան: Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով և, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի»:

Մանրամասները՝ թերթի համարում։

4218 | 2
Facebook