Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը պետք է վերջ տա ՀԱԷԿ-ին հարվածելու իր սպառնալիքներին»․ Լոս Անջելեսի քաղաքապետ

14:20, երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ.
«Ադրբեջանը պետք է վերջ տա ՀԱԷԿ-ին հարվածելու իր սպառնալիքներին»․ Լոս Անջելեսի քաղաքապետ

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Twitter միկրոբլոգի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի սպառնալիքներին։ «Մենք հայ համայնքի հետ ենք: Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի ԱԷԿ-ին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը և դիվանագիտությունը տարածաշրջանում դեպի խաղաղություն և անվտանգություն տանող միակ ուղին են»,- գրել է նա:

5825 | 0
Facebook