Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին

18:50, շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ.
Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում՝ դիմելով ՀՀ իշխանություններին:

«Դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին է, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ հանդիսանում ես: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցէջերը (ագրեսիվ ձևով) պահանջելով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»: Խնդրում էին՝ արտահայտում եմ:

Նայեք ձեզ կողքից: Տեսեք՝ ինչ եք անում: Ինչպես եք ձեզ պահում։ Ինչպիսի՞ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան Ռուսաստանի երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:

Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին` Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին։ Հատուկ բանտարկեցիք, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» դեմքին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է․․․

Եվ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հիշեցիք, որ Ռուսաստանը նորից պետք է ձեզ օգնի: Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»,- մասնավորապես գրել է նա:

23396 | 13
Facebook