Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ-ից կադրերի հոսքը շարունակվում է. «Հրապարակ»

09:25, շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ.
ԱԱԾ-ից կադրերի հոսքը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի 4-ին լուր էինք հրապարակել՝ «ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել» վերնագրով։ Ներկայացրել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։

Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարևոր պաշտոնները։ Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում և կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

6231 | 2
Facebook