Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մի՛ ստիպեք ջնջել Ադրբեջանը քարտեզի վրայից». Իրանի ԻՀ պահապանների կորպուսի մարտիկներ

00:25, շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ.
«Մի՛ ստիպեք ջնջել Ադրբեջանը քարտեզի վրայից». Իրանի ԻՀ պահապանների կորպուսի մարտիկներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է Ադրբեջանին: Գրում է infoteka24-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանի կարմիր քարտն Ադրբեջանին։ Բաքվի պանթյուրքիստներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք ջնջենք իրենց երկիրը աշխարհի քարտեզից ինչպես բաասիստները (Սադամ Հուսեյնի կուսակցության անդամներն Իրաքում) մի օր արթնանան և տեսնեն, որ իրանական դրոշն արդեն ծածանվում է իրենց գլխին։ Երբ նրանք Բաքվում են, կարող են լավ աղմուկ բարձրացնել, բայց երբ տեսնում են հային, նրանք սարսափից են մահանում։ Միայնակ շարքային հայ զինվորը ոչնչացնում է նրանց գեներալին, իսկ նրանք կարգախոսներ են հնչեցնում Իրանի հասցեին՝ խնդիրը լուծելու համար։
     Բաքվեցիները պետք է իմանան, որ իրանցիները շատ համբերատար են, նրանք չեն շտապում ոչնչացնել իրենց թշնամիներին, բայց երբ ժամանակը գա, մահացու հարված կհասցնեն։ Ըստ էության, Բաքուն արհեստական պետություն է, որը միավորված է միայն քաղաքական քարտեզի վրա։ Փաստացի, նույնիսկ Բաքվի կենտրոնական կառավարության իշխանությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հարցում մեծապես կախված է Իրանի բարի կամքից։
     Թող նրանք, ովքեր հաշվետու են Բաքվի պետության դիվանագետների և համապատասխան կառույցների առջև, այդ կառավարությանը և պետական մարմիններին ասեն, որ եթե մեր երկրի՝ Իրանի սուրբ անունը կամ անգամ մեր երկրի մի մասի անունը դուրս գա այդ ապուշների կեղտոտ շուրթերից, մենք այնպես կանենք, որ նրանք կզղջան իրենց գոյության համար: Իհարկե, մենք գիտենք, որ Արանի շրջանի բնիկների մի մասն առանձնանում է այդ հիմարներից։ Նրանց թվում քիչ չեն հարգված թալիշներն ու թաթարները, ինչպիսիք են Իսմայիլ Շաբանովը, ինչպես նաև այլ մտավորականներ, իսկական ազգայնականներ, որոնք առանձնանում են սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի գործակալների մեջ»։

82700 | 2
Facebook