Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը»․ Սերժ Թանկյան

10:45, ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ.
«Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը»․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ "System of A Down" ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանին ու նրա նախագահին: «Նա Իլհամ Ալիևն է, ով նավթային երկրիկ օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգել է հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն՝ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին եղավ 2018-ին՝ Հայաստանում, որպեսզի ունենան ողջամիտ ղեկավարություն և հուսամ՝ նաև խաղաղություն»,- գրել է նա:

8415 | 1
Facebook