Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մոսկվայի շուկաներում ադրբեջանցիները խոչընդոտում են հայկական գյուղմթերքի իրացմանը. «Հրապարակ»

09:20, ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ.
Մոսկվայի շուկաներում ադրբեջանցիները խոչընդոտում են հայկական գյուղմթերքի իրացմանը. «Հրապարակ»

«Պատերազմը ոչ միայն զոհեր են ու ավերածություններ, այլեւ դրսում ապրող մեր հայրենակիցների կենսապայմանների փոփոխություն։ Երեկ մեզ էին դիմել Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացմամբ զբաղվող հայեր եւ ասում էին, որ մոսկովյան այն շուկաները, որտեղ տերուտնօրինություն են անում ադրբեջանցիները, հրաժարվում են հայկական գյուղմթերք վերցնելուց։ Խոսքն այս դեպքում լոլիկի իրացման մասին է։

Իսկ երեկ համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից հայկական ծիրանը կոխկրտելու տեսանյութը։ Մեր դեսպանությունը, հայաստանյան գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները լրջորեն պետք է զբաղվեն այս փաստերով եւ թույլ չտան, որ իրավիճակը բարդանա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5955 | 1
Facebook