Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում #COVID_19 վարակի պատճառով կոչնչացվի գրեթե հարյուր հազար ջրաքիս

00:30, ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ.
Իսպանիայում #COVID_19 վարակի պատճառով կոչնչացվի գրեթե հարյուր հազար ջրաքիս

Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ Արագոն ինքնավար համայնքի կառավարությունը որոշում է ընդունել COVID-19 վարակի պատճառով 92 700 ջրաքիսի ոչնչացման մասին:
     Ջրաքիսները ոչնչացվելու են Լա Պուեբլա դե Վալվերդե նահանգի ֆերմայում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել կենդանիների 87%-ի մոտ, թեև հիվանդության ախտանիշներ նրանք չեն ունեցել:
     «Մենք կարգադրել ենք վերացնել բոլոր կենդանիներին», - հայտնել է Արագոնի կառավարության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Խոակին Օլոնան:
     Ագարակը ժամանակավորապես փակվել էր դեռ մայիսի վերջին, երբ յոթ աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, այժմ նրանք ապաքինվել են:
     Հունիսի 3-ին կենդանիների մոտ ՊՇՌ-ի թեստը բացասական է եղել, հունիսի 22-ին COVID-19 է հայտնաբերվել հինգ ջրաքիսի մոտ, մինչև հուլիսի 13-ը վարակվել է գրեթե 87%-ը:
     «Հավաստի արդյունքներ ստանալուց հետո կենդանիների ոչնչացումը կլինի կանխարգելիչ միջոց: Դրա հետ մեկտեղ, չի պարզվել, թե արդյոք տեղի է ունենում վիրուսի փոխանցում կենդանիներից մարդուն, սակայն չի բացառվում այդ հնարավորությունը»-մասել է Օլոնան։
     Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է և շեշտը դնում են վիրուսի վաղ հայտնաբերման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման վրա։ Ինքնավար համայնքների մեծ մասը պարտադիր դիմակներ է կրում ոչ միայն հասարակական վայրերում, այլև փողոցներում:

8407 | 0
Facebook