Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քանյե Ուեսթը հայտ է ներկայացրել ընտրական հանձնաժողով

17:05, հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.
Քանյե Ուեսթը հայտ է ներկայացրել ընտրական հանձնաժողով

Ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (Federal Election Commision, FEC) նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ լրացնելով թիվ 1 ձևաթուղթը: Այդ մասին վկայում են FEC կայքում հայտնված տվյալները:

Հայցադիմումը քննարկմամբ ընդունվել է հուլիսի 15-ին: Ըստ լրացված ձևաթղթի՝ ռեփերը կլինի «Քանյե 2020» կոմիտեի թեկնածուն, որտեղ որպես կուսակցություն նշված է BDY-ն: Forbes-ին տված հարցազրույցում Ուեսթը նշել է՝ կուսակցությունը կկոչվի The Birthday Party (հայերեն՝ «Ծննդյան երեկույթ»): Հարցին, թե ինչո՞ւ է Ուեսթն ընտրել այդպիսի անվանում, ռեփերը պատասխանել է. «Որովհետև, երբ մենք հաղթենք, այնպես կլինի, ասես միանգամից բոլորի ծննդյան օրը կլինի»:

7193 | 0
Facebook