Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քանյե Ուեսթը մտափոխվել է․ #Intelligencer

15:10, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.
Քանյե Ուեսթը մտափոխվել է․ #Intelligencer

Շբաթներ առաջ ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը հայտարարել էր ԱՄՆ նախագահի աթոռը զբաղեցնելու իր ծրագրերի մասին, սակայն նրա կյանքում, կարծես, ինչ որ բան փոխվել է, գրում է Hello ամսագիրը: New York Magazine-ի Intelligencer էջի լրագրողը զրուցել է Քանյեի նախընտրական շտաբի անդամ Սթիվ Քրամերի հետ, ով պետք է օգներ Ուեսթին իր ընտրողների շրջանում աջակցություն ստանալ Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում։ Ըստ լրագրողի՝ Քանյեն «դուրս է մնացել խաղից»: Քրամերը հայտնել է, որ աշխատանքից հեռացվել է ողջ անձնակազմը։ Վերջինները տխրել են ոչ միայն այն պատճառով, որ մնացել են առանց աշխատանքի, այլ նաև, որ շատ ուրախ էին համագործակցել Քանյեի հետ:

9083 | 0
Facebook