Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

22:40, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն։ Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը գրավեց «Նոայի» դարպասը:

Իսկ խաղակեսի ավարտից առաջ տանտերերի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» կներկայացնի Հայաստանը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ «Շիրակ», «Ալաշկերտ», «Նոա» ակումբները՝ Եվրոպա Լիգայում։

Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
4070 | 0
Facebook