Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

22:05, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովին. հայտնում է «Կոմերսանտը»: Նրան մեղավոր են ճանաչել խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև 2.413 միլիարդ ռուբլի յուրացնելու և ծախսելու մեջ: Գործում ներգրավված երկրորդ անձը՝ «Ռոսգոսստրախբանկ»-ի նախկին բաժնետեր Նադեժդա Կլեպալսկայան, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ քրեակատարողական գաղութում: Նրան մեղավոր են ճանաչել հանցավոր յուրացման, խարդախության և փողերի լվացման մեջ:

Սերգեյ Խաչատուրովը և Նադեժդա Կլեպալսկայան ձերբակալվել են 2018-ի գարնանը: Ըստ հետաքննության՝ Խաչատուրովը յուրացրել և գողացել է իր սեփական արժեթղթերը: 2017-ին նա ստեղծել է հանցավոր խումբ, որում ընդգրկված էր Նադեժդա Կլեպալսկայան: Նրանք վաճառել են «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերը, որոնք վերահսկվում էր RGS Assets ընկերության կողմից, որը պատկանում էր Սերգեյ Խաչատուրովին:

7004 | 0
Facebook