Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս». Հայկ Մարտիրոսյան

18:05, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի բառապաշարից դադարե՛ք օգտվել. «հակառակորդ», «խոցել» և այլն:

Բառը «թշնամի» է, և՝ «ոչնչացնել»: Բառն ուժ ունի, էներգետիկա և ոգի: Այդ բառերը հատուկ էին նախկին ռեժիմներին: Այսօր այլևս անթույլատրելի պետք է լինեն թույլ, խաղաղաղերս բառերն ու դրանց ոգին:

Եվ հետո` այս նախարարը հայրենիքի նոր տարածքներ ազատագրելու երդում էր տալիս, ու դա իշխանության նվիրյալները քարագիր աֆորիզմ դարձրեցին:

Հիմա իրականացնելո՞ւ ենք այդ երդումը, թե՞ ոչ: Ուրիշ ի՞նչ առիթի ենք սպասում: Թե՞ թողնելու ենք, որ անընդհատ հարձակվեն ու մենք էլի հազարերորդ անգամ հպարտանանք, որ մի դիրք ենք ազատագրել և հազար հարձակում հետ մղել՝ ընթացքում տալով էլի զոհեր»:

9862 | 2
Facebook