Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մալյանական կրկեսն ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացրել է իբրև «ճակատից փախչող հայ սպայի բենեֆիս»». Վ. Ալեքսանյան

16:30, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Մալյանական կրկեսն ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացրել է իբրև «ճակատից փախչող հայ սպայի բենեֆիս»». Վ. Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք էլ հարցնում եք՝ էս ի՞նչ կրկես ա։

Երեկվա մալյանական կրկեսն ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացրել է իբրև «ճակատից փախչող ու ձերբակալվող հայ սպայի բենեֆիս»։

Ակնհայտ է, որ համաճարակի մեջ գտնվող պետությունում, սահմանին լարվածության, կրակոցների, հրետակոծության ֆոնին նման էժան փերֆորմանսը ոչ մի բանի չէր կարող ծառայել։ Ակնհայտ է, չէ՞։

Ու այ էդպես ամբողջ կյանքներումդ էլ կմնաք Երևանի կենտրոնում՝ Հայաստանի դեմ փորված խրամատում»։

10127 | 3
Facebook