Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զգուշացում իշխանություններին». Արամ Սարգսյան

00:05, երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.
«Զգուշացում իշխանություններին». Արամ Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում իշխանություններին

Կարծում եմ ՊՆ վերլուծական կենտրոններում դասակարգում են Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հեռահար սցենարները: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ 2008 թ., իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն, եթե վրաց-հարավօսիական հակամարտության արդյունքում Վրաստանը հասներ իր նպատակին (մանրամասները այս պահին կարևոր չեն), Ալիևը, օգտվելով առիթից, պլանավորում էր Տավուշի սահմանին սադրել ռազմական գործողություններ, ստեղծել տպավորություն, թե հարձակում է նախապատրաստում այդ ուղղությամբ, որպեսզի հայկական զինված ուժերի զգալի մասը կենտրոնանա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Երկու-երեք օր պահպանելով լարվածությունը, շեղելով մեր ուշադրությունը, նախատեսում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախում և,հատկապես, Նախիջևանի ռազմականացված տարածքից: Չէր բացառվում, (այսօր էլ հնարավոր է լինի), որ մի տատիկ զոհաբերվեր, որպեսզի աշխարհով մեկ ցուցադրվեր հայերի «գազանությունը»:
     Հիմա դեռ պարզ չէ, թե ինչն է «ոգևորել» Ալիևին և որն է այս պահի դրդապատճառը՝ Ալիևի հնարավոր պաշտոնանկությունը, կամ դրանից խուսափելը, թե թուրքալեզու ազգերի միավորման միջոցով, նեոօսմանական նպատակների իրականացման սկիզբը դնելը, թե Էրդողանի տարածաշրջանում անեկսիոնիստական քաղաքականության հերթական դրսևորումը: Հնարավոր են այլ տարբերակներ: Դրան դեռ կանդրադառնանք:
     Հիմա, մեզ համար գլխավորն է բացահայտել թշնամու պլանավորած քայլերի գաղտնիությունը, ներկայացնել այն միջազգային պատկան մարմիններին և պարզ գիտակցել, որ հարձակումը և դա նախապատրաստելու պլանը Բաքուն, հավանաբար, չի փոխել: Զգոն լինենք և առաջին հերթին ապավինենք մեր բանակի հզորությանը և մեր ազգի միասնությանը:
     Եթե, իհարկե, վարչապետը պատմությունից սերտի, որ հայ ազգը «սպիտակների» և «սևերի» բաժանում չի ներում:

Մի բան ել ասեմ: Այնպես չլինի, որ հենց նեղ օրերին հիշեք մեր դաշնակիցների անհրաժեշտ օգնության մասին»:

| | |
5964 | 4
Facebook
COMMENT.am