Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու». իմքայլական պատգամավոր

17:20, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«1994-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու». իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր՝ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել: Երկու տարի անընդհատ կրկնում ենք՝ Արցախյան հակամարտության միակ ճանապարհը բանակցությունների սեղան է: Մենք երկու տարի անընդհատ ասում ենք, որ խաղաղություն սիրող ժողովուրդ ենք: Բայց, միևնույն ժամանակ, երկու տարի ասում ենք՝ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Ցավոք սրտի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կտրվելով իրականությոնից, մնացել է իր պաշտպանության նախարարի վերջին ելույթի տակ, որտեղ իրականությունից կտրված այդ կիսազինվորականը գնահատականներ է տալիս հայոց բանակի մասին: Հայկական բանակը երկու տարվա ընթացքում, մեղմ ասած, փոխվել է: Մենք ունակ ենք Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած թիրախ, ռազմավարական նշանակության ցանկացած օբյեկտ: ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի մտածելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սուվերենության համար տալու հրաման՝ ոչնչնացնելու ցանկացած թիրախ: Այս արկածախնդրությունն ունենալու է Ադրբեջանի համար անդառնալի հետևանքներ: 94-ի ձեր մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերնք էլ կան ու լինելու են»,- հայտարարեց պատգամավորը:

5673 | 0
Facebook