Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանը նորից լարված է։ Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։ Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։ Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։ Լինե՛նք զգոն և միասնական։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»: