«Յոթ արկ է արձակվել Չինարիի ուղղությամբ». Շուշան Ստեփանյան
16:40, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»: