Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նամակներ եմ հղել Եվրոխորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ նախագահներին». Արարատ Միրզոյան

16:10, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«Նամակներ եմ հղել Եվրոխորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ նախագահներին». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ եմ հղել Եվրոխորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։

Նշել եմ, որ այս գործողություններն Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին»:

3213 | 0
Facebook