Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուդան հաղթել է Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

17:10, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Դուդան հաղթել է Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Քվեաթերթիկների 99,97%-ի հաշվարկի արդյունքներով գործող նախագահ Անջեյ Դուդան ստացել է ձայների 51,21%-ը, ընդդիմադիր՝ «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու Ռաֆալ Թշասկովսկին` 48,79%։ Այս մասին հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեսթեր Մարցինյակը: Լեհաստանում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 68,12%:

Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Դուդան ստացել էր ձայների 43,5%-ը, Թշասկովսկին՝ 30,46%-ը:

Անջեյ Դուդան նախագահ է ընտրվել 2015-ի օգոստոսին:

4639 | 0
Facebook