Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»․ ՌԴ ԱԳՆ

15:25, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»․ ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դիվանագետները նաև նշում են, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար։

7254 | 1
Facebook