Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևը միտումնավոր թվերի լեզվով չի խոսում». Կարեն Հովհաննիսյան

14:55, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«Ալիևը միտումնավոր թվերի լեզվով չի խոսում». Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ իրեն բնորոշ ոճով հոխորտացել է։ Սակայն դրան չեմ ուզում անդրադարձ կատարել։ Իլհամ Ալիևը խուսափել է զոհերի հստակ թիվն ասել։ Ըստ նրա՝ զոհվել են «մի քանի զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են»։ Սա այն դեպքում, երբ պաշտոնապես կա զոհերի մասին թիվ։ Կարծում եմ, որ Ալիևը միտումնավոր թվերի լեզվով չի խոսում, քանի որ դա իրեն ձեռնտու չէ։

Այնուհետև Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, որ հայերը մեկ սանտիմենտր առաջ չեն գնացել։ Հենց այստեղ ասում եմ՝ OK ջան»:

4971 | 0
Facebook