Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից չեն կարողանում մեքենաներով գալ Հայաստան». Մարուքյանը՝ պարետին

15:10, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից չեն կարողանում մեքենաներով գալ Հայաստան». Մարուքյանը՝ պարետին

«Ի՞նչ խնդիր ենք լուծում արտակարգ դրությունը երկարացնելով»,- Ազգային ժողովում այսօր` հուլիսի 13-ին, դիմելով պարետ Տիգրան Ավինյանին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին ի պատասխան պարետն ասաց. «Կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ այն սպառնալիքը, որի պատճառով երկրում հիմա արտակարգ իրավիճակ է և այդ հիմքով արտակարգ դրություն է հայտարարվել, չի վերացել: Եթե մենք այսօր հանենք արտակարգ դրության ռեժիմը, գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք այսօր գործում են, հնարավոր չէր լինի պահպանել: Մենք ուրիշ մեխանիզմ էս պահի դրությամբ չունենք կանոնների պահպանման մասով»:

Մարուքյանը պարետից հետաքրքրվեց նաև ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին. «Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից չեն կարողանում մեքենաներով գալ Հայաստան»։

Ի պատասխան Տ. Ավինյանն ասաց. «Ընդհանուր առմամբ հետ վերադառնալու կազմակերպումը քննարկվում է նաև այլ երկների մեր գործընկերների հետ: Անում ենք հնարավոր առավելագույնը, և այսօր ևս մեկ քննարկում է տեղի ունենալու, որով անդրադարձ ենք կատարելու քանակների մեծացմանը, այսինքն՝ հնարավորություն է տրվելու ավելի մեծ քանակներով և ավելի արագ ապահովել ՀՀ քաղաքացիների վերադարձը: Դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ, և մենք հնարավորինս փորձում ենք քաղաքացիների խնդիրը լուծել»:

| | |
2683 | 0
Facebook
COMMENT.am