Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6537 նոր դեպք

14:25, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6537 նոր դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 537 դեպք (+1,01%) է հաստատվել, մահացել է 104 մարդ: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 733 699, ապաքինվել է 504 021 բուժառու (նախօրեին՝ 2 960)։

Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 439 հիվանդ։ Ավելի քան 218 239 մարդ ներկա պահին մնում է բժիշկների հսկողության տակ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 672 դեպք, մահացել է 25 մարդ, ապաքինվել ևս 394 հիվանդ: Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում՝ 291, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 270, Ալթայի երկրամասում՝ 235, Իրկուտսկի շրջանում՝ 203, Սվերդլովսկի շրջանում՝ 218, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 218։

4511 | 0
Facebook