Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում

13:05, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում

Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։
     Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք։
     Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
     Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 356 բնակիչ։
     45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։

2263 | 0
Facebook