Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Միջազգային

#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

11:50, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ

Հուլիսի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 12 552 765 է, մահացել է 561 617 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 12 910 357 մարդ, մահացել է 569 128 հիվանդ, ապաքինվել՝ 7 588 510-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 3 304 942 (մահացել է 135 205 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 864 681 վարակակիր (մահացել է 72 100 մարդ), Հնդկաստանը՝ 878 254 (մահացել է 23 174 մարդ), Ռուսաստանը՝ 726 036 վարակակիր (մահացել է 11 318 մարդ), Պերուն՝ 326 326 վարակակիր (մահացել է 11 870 մարդ), Չիլին՝ 315 041 (մահացել է 6 979 մարդ), Մեքսիկան՝ 299 750 վարակակիր (մահացել է 35 006 մարդ), Մեծ Բրիտանիան` 291 154 վարակակիր (մահացել է 44 904 մարդ):

| | |
2018 | 0
Facebook