Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը՝ անհաղորդ դիտում»․ Արթուր Սաքունց

09:15, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը՝ անհաղորդ դիտում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևյան ռեժիմի ագրեսիվ գործողությունների իրավիճակում ՀԱՊԿ-ը լռում է, Կրեմլը անհաղորդ դիտում է, իսկ ՖՍԲ-ն իր հայաստանյան ագենտուրան է գործի գցել ընդդեմ ժողովրդավարական ուժերի և պուտինյան ռեժիմի քննադատների` հերթական անգամ օգտագործելով պրիմիտիվ ռազմահայրենասիրական հռետորաբանությունը։

Ինչպես միշտ կոռուպցիոն մշակույթի կրողները հոգեխանգառումներից և նոկդաունի վիճակից դուրս գալու միակ միջոցը գտնում են հայրենասեռվածության մեջ, փորձելով թաքցնել իրենց կոռումպացվածությունը` փչացածությունը, արժեքային և մտավոր բարոյազրկվածությունը»։

6312 | 0
Facebook