Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկը սոչիական լանդշաֆտով վիդեո-ուղերձ է տեղադրում, մյուսներն էլ էս աղբն են գրում»․ Վ․ Ալեքսանյան

09:10, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
«Մեկը սոչիական լանդշաֆտով վիդեո-ուղերձ է տեղադրում, մյուսներն էլ էս աղբն են գրում»․ Վ․ Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից հիշում եմ Ապրիլյանը։ Էդ չորս օրը տաս տարում ինձ համար եզակի էին նրանով, որ Սերժի մասին խոսելիս օգտագործում էի «ՀՀ նախագահ Սարգսյան» ձևը։
     Ոչ դրանից առաջ, ոչ հետո Սերժի մասին էդ ձևով չեմ դիմել։
     Բայց էսօր, երբ էլի լարված է սահմանին, ի՞նչ են անում ոմանք. մեկը սոչիական անտառային լանդշաֆտով վիդեո-ուղերձ է տեղադրում, որն ի դեպ, վայրկյանական հայտնվեց ադրբեջանական մամուլում, որտեղ էլ հենց տեսա առաջին անգամ, երբ իրենց տրամադրություններն էի ուզում հասկանալ, մյուսներն էլ այ էս աղբն են գրում։
     Չէ, չմտածեք, թե չէինք սպասում սրան։ Տարիներ շարունակ որ ձեզ լափամանը տոտեմ սարքած աղանդ ենք անվանել, չենք սխալվել։ Էս պետությունը ձեզ օտար ա, օտար ու ատելի, քանի դեռ արանքում դիզել ու հյուրանոց չեք կարողանում քերել։
     Աստված տղերքի հետ»։

7520 | 1
Facebook