Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.

Միջազգային

Ադրբեջանը հայտարարում է 3 զոհի մասին ու հրապարակում լուսանկարներ

23:15, կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.
Ադրբեջանը հայտարարում է 3 զոհի մասին ու հրապարակում լուսանկարներ

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ժամեր առաջ արված հայտարարության՝ իրենք ունեն 2 զոհ, 5 վիրավոր: Քիչ առաջ հակառակորդը հայտարարեց, որ բժիշկները չեն կարողացել փրկել նաև վիրավորներից մեկի կյանքը: Այսպիսով, այսօրվա միջադեպի հետևանքով հակառակորդն ունի 3 զոհ՝ պայմանագրային Սադիգով Վուղար Լյաթիֆը, ավագ Մամեդով Էլշադ Դյոնմեզ օղլին և շարքային Դաշդեմիրով Հայյամ Մահոմեդ օղլին:

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նույն դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը 82 մմ ականանետից և տանկից:

Ադրբեջանական կողմի զոհերը
Ադրբեջանական կողմի զոհերը
Ադրբեջանական կողմի զոհերից մեկը՝ ծնողների հետ
Ադրբեջանական կողմի զոհերից մեկը՝ ծնողների հետ
| | |
22808 | 0
Facebook
COMMENT.am