Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է նաև Տավուշում

11:15, կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.
Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է նաև Տավուշում

Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում 2 բալ և Կողբ գյուղում 2 բալ ուժգնությամբ։

Ժամը 10։32-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ և հաղորդվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան։

4363 | 0
Facebook