Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում՝ Մարտակերտում». Համլետ Պետրոսյան

09:00, կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.
«Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում՝ Մարտակերտում». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Հնագիտությունը համավարակի պայմաններում
     Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում: Արցախ-Ուտիքյան տափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները: Այսօր՝ հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:
     Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը:
     Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքաին իշխանություններին՝ աջակցության համար»:

5546 | 0
Facebook