Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր վագոն-տնակներն իրենց տեղում են». Շիրակ Բունիաթյան

22:45, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Մեր վագոն-տնակներն իրենց տեղում են». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Դեմ եմ Ամուլսարում հանքարդունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում գրել է. «Տեղեկություն ստացանք, որ «ինչ-որ մարդիկ» որոշել են Ամուլսարի մեր պոստերի վագոն- տնակները ծանր տեխնիկայի միջոցով տեղաշարժել։
     Կարճ ժամանակում Ջերմուկ համայնքի բնակիչները ինքնակազմակերպվեցին և ինքնաբուխ կերպով հավաքվեցին Ամուլսարի պոստերում։
     Ոչ միայն ոչ ոք չեկավ տեղաշարժելու տնակները, այլև պարզվեց, որ չկա այդպիսի մեկը, որ կարողանա ժողովրդի կամքին դեմ գնալով, ինչ-որ խաղեր տալ Ամուլսարում։
     Կարճ ասած՝ մեր վագոն-տնակներն իրենց տեղում են և այնտեղ կմնան ինչքան որ ժողովուրդը նպատակահարմար գտնի»։

4376 | 0
Facebook