Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ոչնչությունները ճշմարտանման ստեր են տարածում». Լևոն Շիրինյան

20:35, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Ոչնչությունները ճշմարտանման ստեր են տարածում». Լևոն Շիրինյան

«Հայաստանում վատթարագույն ավանդույթ է ձևավորվել. վերջերս պարզվեց, որ իրենց քաղաքագետ հորջորջած մաֆիայի սպասարկու անձնական օգտագործման քաղաքագետներ, որոնց ես նաև ճանաչում եմ, էս ոչնչությունները ճշմարտանման ստեր են տարածում»,-«Նոյան տապան»-ի եթերում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
     «Վերջերս Հայաստանում շատ վտանգավոր միտում է դիտվում՝ մասնավորապես «ինտելեկտուալ» հատվածի կողմից, ըստ որի Արևելքն է, որ պահպանում է ազգային ավանդական արժեհամակարգը, Արևմուտքը՝ ոչ»,- նկատել է քաղաքագետը:

Այնուհետև, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԽ նիստի ժամանակ հնչեցրած ուղերձին, քաղաքագետն ասել է. «Վարչապետը պահեց լավագույն հավասարակշռությունը սրանց միջև, և լսողի մոտ չառաջացավ այնպիսի պատկեր՝ մենք Արևելք ենք, Արևմուտք ենք, Հյուսիս ենք, թե Հարավ ենք. մենք այն ենք, ենք ինչ որ կանք: Սա մեզ ձերբազատեց այնպիսի բաներից, որ մենք կոնսերվատոր լինենք, կողոպուտը հանդուրժենք, որ մանվելները գողանան ու տանը հազարավոր շների համար միս պահեն և այլն: Կամ քյոխվեքը դառնան նախագահ և իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցներով տեսանյութ տարածեն, թե նախագահին ինչպես կարելի է դատել»:

«Մենք ձերբազատվեցինք նրանից, որ մանվելները գողանան ու տանը հազարավոր շների համար միս պահեն». Լևոն Շիրինյան
7060 | 0
Facebook