Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել. ահազանգ

18:15, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել. ահազանգ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

3744 | 0
Facebook