Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ»․ բողոքի զանգվածային ցույց՝ Խաբարովսկում

14:00, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ»․ բողոքի զանգվածային ցույց՝ Խաբարովսկում

Խաբարովսկի կենտրոնում ինքնաբուխ հավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Ըստ Транссибинфо-ի՝ հավաքին մասնակցել է 55 հազար մարդ: Հասնելով մարզպետարան՝ նրանք սկսել են վանկարկել «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ամո՛թ Կրեմլին», «Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ»։

Հիշեցնենք՝ Ֆուրգալին ձերբակալել են երկու սպանությունների և սպանության մեկ փորձի գործերի շրջանակներում: Թե ինչ մասնակցություն է ունեցել նահանգապետը, դեռ չի հաղորդվում։ Խոսքը 2003 և 2004 թվականներին տեղի ունեցած սպանությունների մասին է։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Խաբարովսկի երկարամասի նահանգապետի ձերբակալությունը:

«Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ»․ բողոքի զանգվածային ցույց՝ Խաբարովսկում
20905 | 0
Facebook