Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գ․ Միսկարյան

22:10, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գ․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախության տարիներին կարտոֆիլով կարկանդակի մասին մի անեկդոտ կար. երբ ուսանողը կարկանդակը կծում է` կարտոֆիլ չկա, էլի է կծում` էլի չկա, մի հատ էլ է կծում` դարձյալ չկա, վաճառողին ասում է` բա կարտոֆիլը ո՞ւր է, վաճառողն էլ թե` երևի անցել ես...

Հիմա վեթինգն է... երբ մի տարի առաջ ասում էինք՝ եկել է պահը դատական համակարգում վիրահատական միջամտության (վեթինգի) ու էդ պահը չկա ու չկա, հետո պարզվեց` անցել ենք։

Առանց վեթինգի դատական համակարգը չի փոխվելու, բայց եթե էդ վեթինգը չի անելու այս կառավարությունը, ապա դա մնալու է անելու հաջորդներին։ Որովհետև հիմա զարգացած աշխարհում էվոլյուցիան է ռեվոլյուցիոն արագությամբ զարգանում, ու մենք, որ էդ աշխարհից տասնամյակներով (եթե ոչ` հարյուրամյակներով) հետ ենք, շատ էլ ուզենք, չենք կարող էվոլյուցիոն ճանապարհով 20-30 տարում դատարան փոխել։

Մեզ զարգանալու համար արդարադատություն է պետք։ Դատարան չեղավ` դա գողականներն են անելու, իսկ, քանի որ քրեական միջավայրում երկիրը չի զարգանալու, ժողովուրդը ստիպված հեղափոխության է գնալու»։

6954 | 0
Facebook