Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Էկոլոգիական աղետ Արարատյան դաշտում». բնապահպանական կազմակերպություն

21:25, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
«Էկոլոգիական աղետ Արարատյան դաշտում». բնապահպանական կազմակերպություն

NABU բնապահպանական կազմակերպությունն ահազանգում է. «Դեռևս 2018 թվականից սկսված, սակայն 2019 թվականին ավելի մեծ թափ ստացած և հասարակության առավել լայն շերտերի ուշադրությունը գրաված՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման աղետը կրկնվում է այս տարի ևս:
     NABU Հայաստանի թիմն, անտարբեր չմնալով այս էկոլոգիական աղետին, որը, հիրավի, ավելի ծավալուն և վտանգավոր է, քան մենք բոլորս պատկերացնում ենք, սկսել է իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ, արագիլների փետրածածկի աղտոտման պատճառները բացահայտելու համար: Արդեն երկու շաբաթ շարունակ մեր աշխատակիցներն իրականացնում են դաշտային հետազոտություններ՝ փորձելով բացահայտել արագիլների աղտոտման աղբյուրները: Սակայն սա միայն առաջին քայլն է, որը ցույց կտա Արարատյան դաշտում տարիներ շարունակ տեղի ունեցող էկոլոգիական աղետի ծավալներն ու միգուցե, թույլ կտա գնահատել կրած վնասի անդառնալիության աստիճանը և մշակել այն կանգնեցնելու համակարգային մոդելներ:
     Տվյալ պարագայում արագիլը, հանդիսանալով ինդիկատոր տեսակ և իր վրա կրելով ու ցուցադրելով աղտոտման անմիջական ազդեցությունը, ազդարարում է ավելի մեծ և լուրջ խնդիրների մասին:
     Արարատյան դաշտի տարածքում ապրող բոլոր սրտացավ բնակիչների կողմից տրված տվյալները կօգնեն մեզ ավելի արագ և օպերատիվ աշխատել: Հորդորում ենք բոլորիդ գրել կամ զանգահարել մեզ, հայտնել ձեր մտահոգությունները և տեղեկատվությունը, որին տիրապետում եք և կարծում եք, որ այն կարող է օգնել մեզ: Անհապաղ զանգահարեք կեղտոտված, թռչել չկարողացող և բնից ընկած արագիլներ նկատելու դեպքում, մենք կփորձենք հնարավորինս արագ կազմակերպել թռչնի տեղափոխության և վերականգնողական աշխատանքները՝ համագործակցելով թե՛ Ձեզ հետ և թե՛ ոլորտում գործող և խնդրով անհանգստացած այլ կառույցների հետ:
     Նման դեպքերում կարող եք զանգահարել 094 136661 հեռախոսահամարով։

Միասին բացահայտենք Արարատյան դաշտի էկոլոգիական աղետի պատճառները, միասին գտնենք համակարգային լուծումներ և իվերջո, գործենք հանուն մարդու և բնության»:

Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
Աղտոտված արագիլներ
| | |
3279 | 0
Facebook
COMMENT.am