Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Բերդում անչափահասի են դանակահարել

21:00, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
Բերդում անչափահասի են դանակահարել

Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժին է տարվել։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։ Դանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

| | |
2489 | 0
Facebook
COMMENT.am