Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թող հոգևոր առաջնորդը լավ մեքենա վարի, բայց ոչ՝ եկեղեցին թալանելու, խաչհամբույրը գողանալու հաշին». Լյովա Եղիազարյան

02:10, շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ.
«Թող հոգևոր առաջնորդը լավ մեքենա վարի, բայց ոչ՝ եկեղեցին թալանելու, խաչհամբույրը գողանալու հաշին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նարեկ Մալյանը հայտարարում է, որ ամենալավ մեքենան պետք է վարի գեներալը, հոգևոր առաջնորդը:

Համաձայն եմ, թող գեներալը լավ մեքենա վարի, բայց ոչ բանակը թալանելու, զինվորի բաժինը գողանալու հաշվին: Թող հոգևոր առաջնորդը լավ մեքենա վարի, բայց ոչ եկեղեցին թալանելու, խաչհամբույրը գողանալու հաշին: Թող երկրի նախագահը լավ ապրի, բայց ոչ երկիրը թալանելու, գյուղացու սալյարկան գողանալու հաշվին:

Թող գործարարը լավ ապրի, բայց ոչ անօրինական բիզնեսի, հարկեր չմուծելու հաշվին:

Թող դասախոսը, ուսուցիչը լավ ապրի, բայց ոչ ուսանողի և աշակերտի հաշվին:

Թող քաղաքական գործիչը, քաղաքագետը, լրագրողը լավ ապրի, բայց ոչ իրենց նետված թուլափայի հաշվին: Չշարունակեմ:

Թող բոլորն էլ լավ ապրեն՝ առանց գողանալու, առանց շնանալու»:

5978 | 0
Facebook