Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալվինա Գյուլումյանի պարզաբանումը՝ ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ

11:45, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
Ալվինա Գյուլումյանի պարզաբանումը՝ ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ

«ՄԻԵԴ-ի կանոնների 39-րդ կետով սահմանված է, որ այն դեպքերում, երբ որ իրավունքի խախտման արդյունքում կարող են առաջանալ ծանր հետևանքներ, որոնք հնարավոր չլինի որևէ ձևով վերականգնել, ապա դատարանն իրավասու է կիրառել այդ կանոնը և դիմել պատասխանող պետությանը, որ վերջինը միառժամանակ ձեռնպահ մնա որոշակի գործողություններ կատարելուց»,- այս մասին 24TV-ի եթերում ՄԻԵԴ-ի որոշումը պարզաբանելիս ասել է ՍԴ արդեն նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Մենք ոչ թե վիճարկել ենք օրենսդիր մարմնի՝ դատավորին լիազորությունից զրկելու որոշումը, այլ մինչև մեր իրավունքների խախտման մասին հիմնական դիմում ներկայացնելը, որպեսզի չառաջանան այնպիսի հետևանքներ, որոնք կարող են հետագայում դժվարություններ առաջացնել և՛ մեր իրավունքների վերականգնման առումով, նաև արդարադատության համակարգի բնականոն գործունեության առումով, և՛ Եվրոպական դատարանի համար իր վճռի հեղինակությունն ապահովելու առումով, դիմել ենք Եվրոպական դատարանին և ասել, որ մինչև այդ հարցով որոշում կայացնելը, մինչև մեր հիմնական դիմումը ներկայացնելը, խնդրում ենք միջանկյալ միջոց ձեռնարկել. այսինքն՝ գործընթացը կասեցնել, և միայն այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը կգտնի՝ մեր իրավունքը խախտվել է, թե ոչ, նոր հնարավոր կլինի որոշակի գործողություններ կատարել: Սա է եղել մեր դիմումը: Դա 39-րդ կանոնն է, որը դիմողներին նման հնարավորություն է տալիս: Դա որևէ անմիջական առնչություն չունի այն դիմումի հետ, որը ներկայացնելու համար Եվրոպական դատարանը մեզ համար սահմանել է մինչև օգոստոսի 28-ը, որ արդեն մենք մեր հիմնական դիմումը ներկայացնենք»,- մանրամասնել է Ալվինա Գյուլումյանը:

«Ընդամենը մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը»,- հավելել է նա: Հարցին, թե դա ի՞նչ է ենթադրում, որ գործընթացը չի՞ շարունակվի, Ալվինա Գյուլումյանը պատասխանել է. «Չէ՛, դա որևէ կապ չունի գործընթացի հետ, գործընթացը կշարունակվի»։

6177 | 1
Facebook