Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 60 հազար նոր դեպք է հաստատվել

15:15, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 60 հազար նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 60 հազար նոր դեպք, գրում է The New York Times-ը։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Նախօրեին հաստատվել էր հիվանդության 59․4 հազար դեպք: Ռեկորդային քանակությամբ նոր դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ առնվազն հինգ նահանգներում՝ Միսուրիում, Թեխասում, Թենեսիում, Յուտայում և Արևմտյան Վիրջինիայում:

Ներկայումս Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրում հայտնաբերվել է վարակի 3 159 514 դեպք, որից 134 873-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 1 393 256 մարդ՝ համաձայն worldometers կայքի տվյալների։

7927 | 0
Facebook