Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարե՛ք, տանն ուտելու բան չունենք, կկերակրեք գոնե». ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին

14:45, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Տարե՛ք, տանն ուտելու բան չունենք, կկերակրեք գոնե». ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին: «Թող հանգիստ գամ»,- ասաց ցուցարարն՝ իրեն բերման ենթարկող ոստիկանին, ապա հավելեց. «Էս արհեստով ընտանիք ե՞ք պահում, արա՛, դուք էլ մեզ նման հայ եք․․․Տարե՛ք, մենք գալիս ենք, բայց այնտեղից հետ եկող չկա, մեկ ա՝ տանն ուտելու բան չունենք, կկերակրեն գոնե»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորաննների սեփականատերերը և աշխատակիցները։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամբողջովին վերաբացվեն ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները:

7831 | 2
Facebook