Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր իրավունքը խախտվել է և մենք կդիմենք բողոքարկման ընթացակարգերին». Անի Սամսոնյան

13:25, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Մեր իրավունքը խախտվել է և մենք կդիմենք բողոքարկման ընթացակարգերին». Անի Սամսոնյան

«Մենք հույս ունեինք, որ մեր իրավունքը որպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության, կվերականգնվի․ «Լուսավոր Հայաստանին» պետք է մնար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ: Մենք նաև խնդիր ենք տեսնում այն հաշվով, որ ԼՀԿ մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, այսինքն՝ ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն՝ «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Մարդկանց թվում է, որ մենք պիտի լռենք, բայց մենք պետք է խոսենք մեր խախտված իրավունքների մասին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից իրենց դիմումը մերժելու փաստին, կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը և կդիմեն բողոքարկման բոլոր ընթացակարգերին:

3557 | 0
Facebook