Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտում վարակի ևս մեկ դեպք է հաստատվել

11:30, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
Ստեփանակերտում վարակի ևս մեկ դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում»:

2510 | 0
Facebook